Օգտագործման Պայմաններ և դրույթներ

Եթե դուք օգտվում եք agrobaza.am ինտերնետային էջից, ապա դուք պարտավորվում եք հետևել կայքի 

օրենքներին և պայմաններին, նաև համաձայն եք պատասխանատվություն կրել ձեր կողմից տեղադրված 

հայտարարությունների համար:

1.Պատասխանատվության սահմանափակման պայմաններ

1.1.  AGROBAZA.AM կայքում գրանցման ժամանակ օգտագործողը համաձայնվում է պայմաններին և 

ընդունում կայքի օգտագործման բոլոր դրույթները ու պարտականությունները։

1.2  Կայքում պարունակվող տեղեկատվությունը արգելվում է հրապարակել կամ օգտագործել առանց 

AGROBAZA.AM կայքի ադմինիստրացիայի  թույլատվության։ Տեղեկատվության կրկնօրինակումը թույլատրվում է 

միայն ֆիզիկական անձնանց՝ անձնական օգտագործման համար։

•1.3 AGROBAZA.AM - ը պատասխանատվություն չի կրում կայքի օգտագործման հետևանքով 

ստացված վնասների համար։

•1.4 AGROBAZA.AM - ը պատասխանատվություն չի կրում հայտարարություններում տրված 

տեղեկատվության կամ վաճառողի կոնտակտային տվյալների ճշտության համար։

•1.5 AGROBAZA.AM - ը իրավունք է վերապահում, առանց նախազգուշացման կայքում 

տեղեկատվությանը փոփոխելու։

2.Ընդհանուր դրույթներ

Ուշադրություն. Տվյալ դրույթները վերաբերվում են ինչպես անվճար, այնպես էլ վճարովի հայտարարություններին, 

որոնք տեղադրվում են agrobaza.am կայքում։ Դրույթների խախտումը կարող է հանգեցնել կայքից օգտվելու 

սահմանափակման։

•2.1  Արգելվում է վաճառել/գնել/փոխանակել/տալ վարձով անշարժ գույքը առանց համապատասխան 

սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի առկայության։

•2.2  Հայտարարությունը պարտադիր է լրացնել հայերեն տառերով։ AGROBAZA.AM - ի 

խմբագրությունը իրավասու է փոփոխել/ուղղել հայտարարության տեքստը՝ կայքում հայտարարության տեղադրամն 

կանոնների խախտման դեպքում։

•2.3  Կայքի ճշգրիտ աշխատանքի համար օգտագործվում են Cookies տեխնոլոգիան։ Օգտագործողը 

ցանակացած պահին կարող է դադարեցնել Cookies աշխատանքը, սակայն այդ դեպքում կայքի ճշգրիտ 

աշխատանք չի երաշխավորվում։

3.Հայտարարությունը տեղադրելու ժամանակ, հիշեք.

•3.1  Հայտարարությունը պետք է պարունակի մանրամասն տեղեկատվություն Ձեր կողմից 

առաջարկվող/փնտրվող ապրանքի/ծառայության մասին։ Հայտարարության մանրամասները լրացնելու համար 

նախատեսված տեքստային դաշտերը չպետք է պարունակեն Ձեր կոնտակտային տվյալները

•3.2  Արգելվում է ապրանքի/ծառայության մասին սխալ կամ թերի տեղեկատվություն լրացնել։

•3.3  Լրացրեք ապրանքին համապատասխան գին։

•3.4  Վերբեռնված նկարը պետք է համապատասխանի հայտարարության մեջ տրված ապրանքի 

նկարագրությանը։

•3.6 Ապրանքի / ծառայության լուսանկարնեը պետք է համապատասխանեն հայտարարության 

անվանմանը և բովանդակությանը: Լուսանկարի վրա պետք է ներկայացված լինի առաջարկվող ապրանքը: 

Լուսանկարները չպետք է պարունակեն ապրանքի լոգոտիպը, բրենդը, URL-ը, կազմակերպության անվանումը 

կամ ցանկացած այլ գովազդային կամ կոնտակտային տվյալներ:

•3.7 Որոշակի արտադրանքի կամ ծառայության համար տեղադրեք միայն մեկ հայտարարություն: Եթե 

առաջարկում եք բազմաթիվ ապրանքներ, տեղադրեք նրանց առանձին հայտարարություններում:

4.Հայտարարությունը չի հրատարակվի կայքում, եթե պարունակում է.

•4.1  շրջանառությունից դուրս եկած ապրանքներ / ծառայություններ սահմանված ըստ ՀՀ 

սահմանադրությանբ

•4.2  դեղանյութեր, կերակրային հավելումներ, վնասակար քիմիական նյութեր

•4.3  սպիրտային խմիչքների առք / վաճառք

•4.4  մարդկային օրգանների առք / վաճառք

•4.5  անհարգալից և վիրավորական հայտարարություններ, այդ թվում ռասիստական և կրոնական 

բովանդակությամբ

•4.6 կեղծ հայտարարություններ կամ խեղաթյուրված տեղեկություններ երրորդ դեմքի անձանց մասին

•4.7 պոռնոգրաֆիա, այդ թվում՝ պոռնոգրաֆիկ լուսանկարներ

•4.8 խարդախություն, շորթում

•4.9 բռնության և անօրինական գործողությունների հրահրում

•4.10 ազգության, ռասայի, կրոնի, սեռական կամ այլ խտրականություն

•4.11 այլ արտարժույթի առք / վաճառք

•4.12 պետական պարգևներ, անձնական փաստաթղթեր, բլանկեր

•4.13 տվյալների բազաներ

•4.14 հրազեն, զինամթերք, կտրող / ծակող զենք, թանկարժեք մետաղներ և քարեր

5.Հայտարարություններ, որոնք պահանջում են լիցենզիա. Լիցենզիա պահանջող ծառայության 

հայտարարություն տեղադրելու համար, հայտարարության տեքստում կամ կից ֆայլով անպայման է նշել 

լիցենզիայի համարը և այն մարմնի անվանումը ում կողմից տրվել է այն։

•5.1 Բիզնես / Ֆինանսներ, վարկեր, ներդրումներ բաժնում հայտարարությունների համար բանկային 

գործողությունները իրականացվում են միայն լիցենզիայի առկայության դեպքում, որը տրվում է Կենտրոնական 

Բանկի կողմից

•5.2 Առողջություն, բժշկություն, հաշվապահություն, աուդիտ, իրավաբանական ծառայություններ, 

անշարժ գուքյի ծառայություններ, փաստաբանական ծառայություններ, ավտոծառայություններ բաժիններում 

հայտարարություն տեղադրելու համար անհրաժեշտ է լիցենզիայի առկայություն

6.Կայքի վճարովի ծառայություններ

•6.1 Կայքի «Անշարժ գույք», «Աշխատանք», «Բիզնես» և «Ծառայություններ» բաժիններում 

հայտարարություններ տեղադրելը վճարովի են։

•6.2 Հայտարարության ժամկետը լրանալու դեպքում ցուցադրությունը կայքում դադարեցվում է։

•6.3 Վճարովի բաժնում հայտարարությունը կրկնակի անգամ տեղադրելու դեպքում անհրաժեշտ է 

կատարել նոր վճարում

•6.4 Հայտարարությունը խմբագրելուց առաջ հնարավոր է «Չեղարկել» այն։ Գումարը սահմանված 

կարգով ետ է վերադարձվում Ձեր էլեկտրոնային դրամապանակ։

•6.5 Ձևավորման ծառայությունները/փաթեթները գործում են հայտարարության ողջ կյանքի ընթացքում։

•6.6 Հայտարարությունը ցուցակներում բարձրացնելու դեպքում նրա տրման ամսաթիվը չի փոփոխվում։ 

Հայտարարությունը բարձրանում է միայն իր բաժնում։

•6.7 Կայքում բոլոր գները ցուցադրված են դրամով՝ ներառյալ ԱԱՀ։

7.Անձնական տեղեկատվություն

•7.1 Հայտարարությունը պարունակող ամբողջ տեղեկատվությունը հրապարակայնորեն մատչելի է, 

բացառությամբ օգտագործողի գաղտնաբառը։

•7.2 Գրանցման ժամանակ ստացված ողջ անձնական տեղեկատվությունը ոչ մի կերպով չի լուսաբանվի 

երրորդ անձի առանց օգտագործողի համաձայնության, բացի այն դեպքերից, երբ պահանջվում է ներկայացնել 

ըստ օրենքի կամ դատարանի որոշմամբ։

•7.3 Օգտագորխողի անձնական տեղեկատվության փոփոխումը իրականացվում է միայն գրանցման 

ժամանակ օգտագործողի ընտրած եզակի մուտքանունի և գաղտնաբառի հիման վրա։

•7.4 Օգտագործողը պատասխանատու է գաղտնաբառի անվտանգության համար։

•7.5 Գրանցվել կոճակը սեղմելով դուք համաձայնվում եք ստանալ agrobaza.am - ի և նրա 

գործընկերների կողմից նամակներ:

Ուշադրություն։

agrobaza.am-ը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված հայտարարությունների պարունակության 

համար, ինչպես նաև կայքի միջոցով ստացված տեղեկատվության կամ էլեկտրոնային հաղորդագրությունների 

համար: agrobaza.am-ը իրավունք է վերապահում հրաժարվել կամ հեռացնել ցանկացած հայտարարություն, 

եթե որոշ հանգամանքներով խախտվել են վերոհիշյալ պայմանները և դրույթները: Այն օգտագործողները, ովքեր 

դիտավորյալ կխախտեն վերը նշված պայմանները, կստանան նկատողություն, և խնդրի չբացահայտման 

պատճառով, նրանց մուտքը կայք կսահմանափակի երկարաժամկետ հեռանկարով: